Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

16.06.2015

      Շարունակվում է Կոտայքի մարզպետի կողմից մարզի համայնքներ կատարվող այցելությունների շարքը: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է մարզի Աղավնաձոր, Մարմարիկ, Հանքավան, Արտավազ և Մեղրաձոր համայնքներում:
    Աղավնաձոր համայնք կատարված այցելությունը սկսվել է տեղի միջնակարգ դպրոցի շենքային պայմանների ծանոթությամբ, որին հաջորդել է ուսուցչական կոլեկտիվի հետ հանդիպումը:
   Ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում Կ .Գուլոյանը պատասխանել է վերջիններիս կողմից բարձացված հարցերին և անդրադարձ կատարել հանրակրթական դպրոցի գործունեության արդյունավետությունն ապահովելու առաջնահերթություններին:
  Այնուհետև Կոտայքի մարզպետը ծանոթացել է տեղի նորակառույց մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին, համապատասխան մասնագետների հետ քննարկել է հիշյալ աշխատանքների ավարտական փուլին վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր:
  Մարզպետը հանդիպում է ունեցել նաև տեղի ազգաբնակչության հետ, պատասխանել վերջիններիս կողմից տրվող հարցերին, քննարկել համայնքի շարունակական զարգացմանը միտված ծրագրային մոտեցումներ:
   Կոտայքի մարզպետն այցելել է Մարմարիկի միջնակարգ դպրոց, որտեղ մանկավարժների հետ հանդիպման ընթացքում կարևորել է կրթական աշխատանքների արդյունավետ ու համակողմանի կազմակերպման անհրաժեշտությունը:
   Մարմարիկ համայնքում ևս Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել տեղի ազգաբնակչության հետ, պատասխանել է նրանց կողմից բարձացված հարցերին, համակողմանի լուծումներ առաջարկել համայնքում առկա հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:
    Համայնքային այցելությունների հաջորդ կանգառը եղել է Հանքավան համայնքը, որտեղ մարզպետն այցելել է գյուղապետարան, հանդիպել բնակիչների հետ, ինչպես նաև համայնքի ղեկավարի հետ միասին քննարկել Հանքավանի շարունակական զարգացմանն ուղղված որոշակի հեռանկարային մոտեցումներ:
  Հանքավան համայնք կատարված այցելության շրջանակներում Կոտայքի մարզպետը եղել է նաև տեղի հունական եկեղեցում:
   Այնուհետև Կ. Գուլոյանն եղել է Արտավազի գյուղապետարանում, որտեղ ևս ծանոթացել է շենքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:
    Մարզպետը ծանոթացել է Արտավազի նորակառույց մանկապարտեզի շենքային հնարավորություններին, համայնքի ղեկավարի հետ քննարկել նախակրթական ուսումնական հաստատության աշխատանքների մեկնարկին վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր:
     Տեղի միջնակարգ դպրոց այցելության շրջանակներում Կ. Գուլոյանը հանդիպել է կրթօջախի մանկավարժներին, վերջիններիս հետ քննարկել է ուսումնական հաստատության գործունեության բարելավմանը միտված մի շարք ծրագրեր, ինչպես նաև պատասխանել է ուսուցիչների հարցերին:
   Կոտայքի մարզպետը եղել է նաև Փյունիկի միջնակարգ դպրոցում, որտեղ ևս մանկավարժների հետ քննարկել է համայնքում կրթական գործընթացների բարելավմանն ու արդյունավետության բարցրացմանը վերաբերող հարցեր:
  Մեղրաձորում Կ. Գուլոյանը ծանոթացել է տեղի մշակույթի տան շենքային պայմաններին, ինչպես նաև մշակութային օջախի տարբեր խմբակների աշխատանքային գործունեության ուղղություններին:
  Մարզի ղեկավարը եղել է նաև Մեղրաձորի բժշկական ամբուլատորիայում, ծանոթացել համայնքային առողջապահական հաստատության գործունեության մանրամասներին:
   Մեղրաձոր համայնք կատարված այցելությունն ամփոփվել է տեղի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ հանդիպմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32