Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ/տեսանյութ/

18.06.2015



 Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն աշխատանքային այցով եղել է Հրազդանի տարածաշրջանի Ջրառատ, Լեռնանիստ, Քաղսի և Սոլակ համայնքներում:
Ջրառատ համայնք կատարած այցելության շրջանակներում մարզի ղեկավարը հանդիպում է ունեցել տեղի դպրոցի մանկավարժների հետ. հանդիպման ընթացքում անդրադարձ կատարել կրթական գործընթացների արդյունավետ կազմակերպման կարևորություններին, ինչպես նաև պատասխանել ուսուցիչների կողմից բարձրացված հարցերին:
Կ. Գուլոյանը հանդիպել է նաև Ջրառատի բնակիչներին, վերջիններիս հետ համատեղ քննարկել համայնքի զարգացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր:
Այնուհետև Կոտայքի մարզպետը եղել է մարզի Լեռնանիստ համայնքում: Կ. Գուլոյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համայնքում տեղադրված խաչքար հուշակոթողի մոտ հարգանքի տուրք է մատուցել Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Այնուհետ Կ. Գուլոյանը եղել է Լեռնանիստի բժշկական ամբուլատորիայում, ծանոթացել առողջապահական ընկերության գործունեության ուղղություններին, զրուցել հաստատության աշխատակիցների հետ՝ կարևորելով համայնքի ազգաբնակչության բուժսպասարկումը պատշաճ կերպով կազմակերպելու հանգամանքը:
Մարզպետը ծանոթացել է նաև Լեռնանիստի միջնակարգ դպրոցի շենքային պայմաններին ու աշխատանքային գործունեությանը, հանդիպել է մանկավարժներին և վերջիններիս հետ համատեղ քննարկել դպրոցում ժամանակի պահանջներին համահունչ կրթական միջավայր ապահովելուն միտված մի շարք հարցեր:
Կ. Գուլոյանը եղել է նաև Լեռնանիստի մշակույթի տանը և համայնքային կենտրոնում. մարզի ղեկավարին ներկայացվել են համայնքային այս կառույցների աշխատանքների կազմակերպման հիմնական մոտեցումները:
Համայնքի ղեկավարի և բնակիչների հետ միասին քննարկվել են Լեռնանիստի շարունակական զարգացմանը միտված մի շարք ծրագրային առաջնահերթություններ:
Այցելությունների հաջորդ կանգառը եղել է Քաղսի համայնքը: Մարզպետ Կ. Գուլոյանը ծանոթացել է ինչպես գյուղապետարանի, այնպես էլ նույն շենքում տեղակայված և առողջության առաջնային պահպանման կենտրոնի աշխատանքային պայմաններին, զրուցել համայնքի բնակիչների հետ:
Մարզի ղեկավարը ծանոթացել է նաև Քաղսիի մանկապարտեզի և միջնակարգ դպրոցի շենքային հարմարություններին: Միջնակարգ դպրոցի մանկավարժների հետ ունեցած հանդիպման շրջանակներում Կոտայքի մարզպետն ընդգծել է սովորողներին համակողմանի գիտելիքներ տրամադրելու կարևորությունները և իր խոսքում նշել, որ անհրաժեշտ է այդ ուղղությամբ մշակել ու իրագործել արդիական ծրագրեր:
Մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է նաև Սոլակ համայնք: Ծանոթացել տեղի միջնակարգ դպրոցի աշխատանքային պայմաններին, եղել է համայնքի մանկապարտեզում:
Կոտայքի մարզպետն այցելել է Սոլակի առողջության առաջնային պահպանման կենտրոն, ծանոթացել հաստատության շենքային հնարավորություններին և մատուցվող բուժծառայությունների հիմնական ուղղություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18