Նորություններ
Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 30.04.2015
Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ աշխատանքային հաջողությունները, ձեռքբերումներն ու դրական զարգացումները լինեն աշխատող մարդու ամենօրյա ուղեկիցները: Տոնական այս օրվա առիթով դարձյալ պետք է ընդգծենք աշխատանքի կարևորություններն ու գերակայությունները և ցանկանանք, որ աշխատող և արարող հայ մարդու ինքնատիպ նկարագիրը մշտապես ուղեկցի մեր ժողովրդին: Մայիսի մեկը բոլոր ժամանակներում պահպանել և պահպանում է իր նշանակալի խորհուրդն ու...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԳԵԼ, ՔԱՐԱՇԱՄԲ ԵՎ ԹԵՂԵՆԻՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 30.04.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համապատասխան համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, այցելել է մարզի Արգել, Քարաշամբ և Թեղենիք համայնքներ: Արգել համայնք կատարված այցելության շրջանակներում մարզպետը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համայնքում տեղադրված խաչքար-հուշաքարի մոտ նախ հարգանքի տուրք է մատուցել Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, որից հետո շրջայց է կատարել տեղի միջնակարգ...

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 24.04.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ ապրիլի 24-ին մարզի մի շարք քաղաքային համայնքներում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Կոտայքի մարզպետը նախ այցելել է Աբովյան քաղաք, մասնակցել ոգեկոչման համաքաղաքային արարողությանը և երթին: Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի է ունեցել հոգեհանգստյան հոգևոր կարգ: Այնուհետև Կոտայքի մարզպետ Կ....

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ 24.04.2015
Ապրիլի 24-ին Չարենցավան համայնքում տեղի են ունեցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Ոգեկոչման համաքաղաքային արարողությունները մեկնարկել են Սուրբ Փրկիչ Եկեղեցու բակում տեղադրված Հայոց Մեծ եղեռնի Նահատակների հիշատակը խորհրդանշող հուշաքարի մոտ ավանդական հավաքով և հարգանքի տուրքով: Այնուհետ Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի է ունեցել հոգեվոր կարգ, որին մասնակցել են Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և...

ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 23.04.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Եղվարդ քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված ոգեկոչման արարողությանը: Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպված միջոցառումը մեկնարկել է Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողությամբ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում տեղադրված խաչքար հուշակոթողի բացման արարողությունն իրականացրել են ՀՀ Կոտայքի մարզպետ...

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ 22.04.2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում Աբովյան քաղաքի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մարզային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մինչ միջոցառման մեկնարկը երաժշտական դպրոցի բակում հնչել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության...


