Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ

24.04.2015

Ապրիլի 24-ին Չարենցավան համայնքում տեղի են ունեցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Ոգեկոչման համաքաղաքային արարողությունները մեկնարկել են Սուրբ Փրկիչ Եկեղեցու բակում տեղադրված Հայոց Մեծ եղեռնի Նահատակների հիշատակը խորհրդանշող հուշաքարի մոտ ավանդական հավաքով և հարգանքի տուրքով: Այնուհետ Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի է ունեցել հոգեվոր կարգ, որին մասնակցել են Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքի բնակիչներ:
Սուրբ Փրկիչ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Իսահակ քահանա Մարգարյանը, դիմելով հավաքվածներին, պարզաբանել է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Եղեռնի Նահատակների սրբադասման կարգը և կատարվել է ընդհանրական աղոթք:
Նույն օրը, ժամը 19.00-ին, Սուրբ Փրկիչ Եկեղեցու բակում տեղադրված Հայոց Մեծ եղեռնի Նահատակների հիշատակը խորհրդանշող հուշաքարի մոտ դեռևս վաղ առավոտից տեղադրված կրակով վառվել են երիտասարդ ջահակիրների ջահերը և եռագույն դրոշակակիրների և հայրենասիրական երաժշտության ուղեկցությամբ 19.15 հասցվել կենտրոնական հրապարակ:
Քաղաքի կենտրոնական հրապարակում իրենց խոսքով բազմությանը դիմել են երթի կազմակերպիչներ, քաղաքապետարանի և տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որից հետո գլխավոր ջահակրի կողմից հրապարակավ այրվել է Թուրքիայի դրոշը, որից էլ վերցված կրակով խորհրդանշանակ 100 ջահակիրները այն փոխանցել են մոմերը ձեռքներին սպասող հանրությանը:
Այնուհետև սկսվել է ջահերով երթը, որն անցել է քաղաքի կենտրոնական փողոցներով և կանգ առել Չարենցի փողոցում, որտեղից հարյուրավոր մասնակիցները հետևել են դիմացի սարալանջին վառվող 100 թվի պատկերը խորհրդանշող լույսերին: Համաքաղաքային երթը եզրափակվել է Սուրբ Փրկիչ Եկեղեցու բակում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32