Նորություններ
Լրահոս

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով մարտի 28-ին Աբովյանի երաժշտական դպրոցում հետմահու պետական պարգևներ են հանձնվել 2022թ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով ծավալված մարտական գործողությունների ընթացքում Կոտայքի մարզից զոհված ժամկետային և պայմանագրային զինծառայողների հարազատներին: Պարգևատրման արարողությանը ներկա էին Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ 27.03.2023
Այսօր Թատրոնի միջազգային օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ թատերական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ դերասաններին, ռեժիսորներին, բեմադրիչներին, թատերաբեմում և ետնաբեմում աշխատող բոլոր աշխատակիցներին, թատերասեր հասարակությանը: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Կոտայքի մարզի թատերարվեստի բոլոր նվիրյալներին: Չեմ կարող հատուկ չընդգծել այն դրական շարժը, որն այսօր ակնառու է Հրազդանի և Աբովյանի...

Տեղի է ունեցել Մարզի խորհրդի նիստ 24.03.2023
Մարզի համայնքների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների, մարզի առողջապահական հաստատությունների և մի շարք ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի՝ 2023 թվականի առաջին նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Ընդլայնված կազմով նիստի մեկնարկին մարզպետը ներկայացրել է Ոստիկանության Կոտայքի վարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուբեն...

Տեղի կունենա Մարզի Խորհրդի նիստ 23.03.2023
Ս/թ. մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին Կոտայքի մարզպետարանում տեղի կունենա Մարզի Խորհրդի նիստ:

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցում 22.03.2023
Մարտի 21-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ տոնախմբություն էր: Դպրոցի տնօրեն Մ. Հարությունյանը կազմակերպել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համադպրոցական միջոցառում՝ «Բացահայտենք ֆրանսերենի հմայքը ֆրանսիական երաժշտության միջոցով» խորագրով։

Կայացել է պատանի հրշեջ-փրկարարական առաջնության մարզային փուլը. հաղթանակը Զառի միջնակարգ դպրոցինն է 22.03.2023
Կոտայքի մարզային ենթակայության դպրոցների թիմերը մարտի 9-15-ը մասնակցել են ՀՀ Ներքին Գործերի նախարարության Փրկարար Ծառայության կողմից կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարական առաջնության տարածքային փուլերին, որոնց արդյունքում հաղթող ճանաչված դպրոցներն են՝ Զառի միջնակարգ դպրոց Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց Բալահովիտի միջնակարգ դպրոց Քաղսիի միջնակարգ դպրոց Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց: Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներն են՝ Գոռ...