Նորություններ
Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ՅՈՒՆԻՄԵԴ>> ԲԿ-Ի ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ/տեսանյութ/ 28.12.2015
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն Աբովյանի քաղաքապետ Վ. Գևորգյանի և մարզպետարանի մի շարք պաշտոնատար անձանց ուղեկցությամբ մասնակցել է Աբովյան քաղաքում գտնվող <<Յունիմեդ>> ԲԿ լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքի վերագործարկման հանդիսավոր արարողությանը: Այցելության շրջանակներում Կ. Գուլոյանը շրջայց է կատարել ժամանակակից տեխնիկայով նոր վերազինված մասնագիտացված սենյակներով, ծանոթացել մատուցվող ծառայություններին, ինչպես նաև կարևորել է նմանատիպ կենտրոնների...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ 26.12.2015
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մամուլի ասուլիսի շրջանակներում, ամփոփել է 2015 թվականի մարզային գործընթացների հիմնական ուղղություններն ու նախանշել հաջորդ տարվա համար մարզում նախատեսվող որոշ ծրագրային առաջնահերթություններ: Մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է, որ արդյունավետորեն կյանքի են կոչվել մարզի զարգացման 2015-2018 թվականների ծրագրով նախատեսված տարեկան միջոցառումները և շնորհիվ ՀՀ Նախագահի ու Կառավարության կողմից իրականացված բազմաթիվ...

ՔԱՂԱՔԱԿԱՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ <<ԱՍ>> ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2015 25.12.2015
2015 թվականի դեկտեմբերի 5-ին www.p-as.am կայքում մեկնարկած «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության քվեարկությունն ավարտվել է դեկտեմբերի 22-ին: Դեկտեմբերի 23-ին Երևանի <<Կոնգրես>> հյուրանոցում կայացել է <<Անալիտիկ>> կենտրոնի կողմից կազմակերպված հերթական մրցանակաբաշխությունը: Անվանակարգերում ներկայացված են եղել այն գործիչները, ովքեր 2015-ին իրականացրել են ակտիվ գործունեություն տարբեր ոլորտներում: 2015 թվականի մրցանակաբաշության ընթացքում Կոտայքի...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 24.12.2015
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 11 00 – ին տեղի է ունենալու ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Գուլոյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը, մարզպետարանի Աբովյան քաղաքի ներկայացուցչությունում:

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ/տեսանյութ 22.12.2015
Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Մարզխորհրդի նիստի օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը ներկայացրել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները և ըստ համայնքների վերլուծել բյուջետային գործընթացում արձանագրված հիմնական ցուցանիշները: ...

ԱՄՓՈՓՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ/տեսանյութ/ 09.12.2015
Կոտայքի մարզպետարանում ամփոփվում է 2015 թվականի ընթացքում ՀՀ Կառավարության կողմից մարզին տրամադրված ֆինանսական միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների ընթացք: Մարզպետարանում վերլուծության են ենթարկվում ՀՀ պետական բյուջեով մարզի համայնքներում կատարված համապատասխան աշխատանքների ուղղություններն ու նախանշվում 2016 թվականի համար հրատապություն ունեցող ծրագրերը: Այս գործընթացի շրջանակներում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը շրջայց է կատարում...


