Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆԵՏՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ/տեսանյութ/

22.03.2016



    ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում:
    Աշխատանքային այցելության շրջանակներում գյուղատնտեսության նախարարը մասնակցել է մարզխորհրդի հերթական նիստին, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
    Մարզի խորհրդի նիստը տեղի է ունեցել համայնքների ղեկավարների, գյուղատնտեսների, նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչների, ինչպես նաև մարզպետարանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
    Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը նիստի մասնակիցներին տեղեկատվություն է տրամադրել գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական փուլի, ինչպես նաև նախորդ տարի մարզում գրանցված անասնագլխաքանակի և մշակված վարելահողերի զգալի աճի վերաբերյալ:
    ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր ելույթում շեշտել է նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նոր պտղատու այգիների հիմնման և ջերմոցային տնտեսությունների ընդլայնման կարևորությունը: Նախարարը միաժամանակ հայտնել է, որ առաջիկայում մարզում նախատեսվում է կառուցել շուրջ 30 հեկտար ջերմոցներ:
    Խորհրդակցության ավարտին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել «Թամարա և Անի» ՍՊԸ արտադրության պետ Տիգրան Շալջյանը և ֆերմերային տնտեսության ղեկավար Գարեգին Սեդրակյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:
    Նիստից հետո Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ու նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել են մարզի կոոպերատիվների նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում անդրադարձել են անասնաբուժական ծառայությունների կազմակերպմանը, գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելմանը վերաբերող և ոլորտում առաջնային կարևորություն ունեցող մի շարք այլ հարցերի ևս:
    ՀՀ Գյուղատնտեսության նախարարի այցելությունն ամփոփվել է մարզի Զովունի համայնքում գտնվող «Թամարա և Անի» ՍՊԸ-ում:
    Կաթնամթերքի վերամշակում իրականացնող ընկերությունում Կոտայքի մարզպետն ու նախարարը ծանոթացել են արտադրական գործընթացների ընթացքին, ինչպես նաև թողարկվող արտադրանքի տեսականուն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18