Նորություններ
Լրահոս

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆԵՏՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ/տեսանյութ/ 22.03.2016
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում: Աշխատանքային այցելության շրջանակներում գյուղատնտեսության նախարարը մասնակցել է մարզխորհրդի հերթական նիստին, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Մարզի խորհրդի նիստը տեղի է ունեցել համայնքների ղեկավարների, գյուղատնտեսների, նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչների, ինչպես նաև մարզպետարանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ: ...

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ 18.03.2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ ներկա է գտնվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացման արարողությանը: Բացումը կատարել են այդ նպատակով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Երկու պետությունների արտակարգ իրավիճակների նախարարների, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ Կոտայքի...

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզ 11.03.2016
ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ինչպես նաև ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում, ծանոթացել այստեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին և քաղաքացիների համար ստեղծված ժամանակակից...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 04.03.2016
Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ գարնանային այս հիասքանչ օրվա ուրույն գույներն իրենց ողջ տոնականությամբ զարդարեն բոլոր կանանց, աղջիկների, մայրերի և քույրերի առօրյան: Այս յուրահատուկ տոնի առիթով անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ կարևորել հայ կնոջ ուրույն և առանցքային դերակատարումը հանրային կարևորություն ունեցող ամենատարբեր գործընթացներում, ինչպես նաև հայ ժողովրդի պատմության ամենատարբեր փուլերում:...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 02.03.2016
ՀՀ Կոտայքի մարզում փետրվար ամսվա ընթացքում գրանցվել է 170 ծնունդ, որից 22-ը Չարենցավանի, 16-ը Նաիրիի, 80-ը Աբովյանի և 52-ը Հրազդանի ծննդատներում: Ընդհանուր առմամբ՝ 96 տղա և 74 աղջիկ երեխաներ:



