Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.06.2016

      Սիրելի՛ երեխաներ
  Շնորհավորում եմ Ձեզ այս հրաշալի տոնի առթիվ: Տոն, որը լեցուն է անսահման ջերմությամբ և մանկական անհոգ ժպիտներով:
  Հատկանշական է, որ տոնական այս օրը բոլորին համախմբում է կարևորագույն մի հարցի շուրջ և պահանջում նոր լիցքեր հաղորդել երեխաների հանդեպ ցուցաբերվող հոգատարությանն ու նրանց առօրյան բազմաբովանդակ դարձնելուն միտված նախաձեռնություններին:
  Վստահորեն պետք է փաստենք, որ մեր երկրում իրականացվող պետական բոլոր գործընթացներում առանցքային տեղ է հատկացվում երեխաների իրավունքների պաշտպանությանը՝ հիմքում ունենալով նրանց առողջության պահպանման, կրթության ու դաստիարակության ապահովման և այլ կարևորագույն գերակայություններ:
    Թանկագի՛ն երեխաներ
Դուք եք մեր հայրենիքի ապագան կերտողները և ցանկանանք, որ այդ ապագան լինի պայծառ ու լուսավոր, խաղաղ ու երջանիկ:
Բարեմաղթենք, որ ուրախությունը, հաջողություններն ու ընտանեկան երջանկությունը ուղեկցեն Ձեզ ամբողջ կյանքում:
Ամենաբարի ցանկություններով դարձյալ շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ:

Հարգանքով

                                          ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ                    Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49