Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

30.05.2016


Կոտայքի մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Մարզխորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կ. Իսախանյանը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավար Հ. Մարտիրոսյանը:
Նիստի օրակարգի առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Գ. Ավետիսյանն անդրադարձել է Կոտայքի մարզի համայնքներում անշարժ գույքի պետական գրանցման աշխատանքներում առկա խնդիրներին:
Այնուհետև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավար Հ. Մարտիրոսյանը պատասխանել է մարզի համայնքների ղեկավարների կողմից բարձրացված հարցերին:
Մարզի խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների ՋՕԸ-երի կողմից ոռոգման ջրի մատակարարման աշխատանքների ընթացքին և առկա խնդիրներին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը:
Համայնքների ղեկավարների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործընթացի վերաբերյալ բարձարցված հարցերին պատասխանել են մարզի ՋՕԸ-երի տնօրենները:
Մարզի համայնքներում աղբահանության  կազմակերպման վիճակի և վտանգավոր թափոնների անձնագրավորմանն առնչվող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտնեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Կ. Թումոյանն ու ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի ներկայացուցիչները:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը տեղեկատվություն է տրամադրել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վրաբերյալ:
Դիմելով մարզի համայնքների ղեկավարներին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կ. Իսախանյանը կարևորել է համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման աշխատանքների արդյունավետ կազմակերպման և մարզային տարբեր ենթակառուցվածքներում առկա դրական միտումների պահպանման ու կատարելագործման անհրաժեշտությունը:
Ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է քննարկված բոլոր հարցերի ուղղությամբ համայնքներում համակողմանի նախաձեռնություններ իրականացնելու առաջնահերթությունները և համայնքների ղեկավարներին առաջարկել վերջիններիս ուղղությամբ մշակել ու իրագործել հստակ ծրագրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-18 17:06:16