Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ՇՐՋԱՆԱԿԱՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ/տեսանյութ/

27.05.2016



       Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի և մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Հրազդանի N 13 ավագ դպրոցում մասնակցել է <<Վերջին դաս>> խորագիրն ունեցող հանդիսությանը:
    Դպրոցի շրջանավարտների ուժերով կազմակերպված տոնական միջոցառումն ուղեկցվել է հայրենասիրական ու ազգային տարբեր կատարումներով, ինչպես նաև հայ դպրոցին ու հայ ուսուցչին ուղղված երախտագիտության խոսքերով:
    Կոտայքի մարզպետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին և կարևորել այն հանգամանքը, որ դպրոցում ստացած գիտելիքներն անհրաժեշտ է արդյունավետորեն ներդնել մեր հայրենիքի ապագան կերտելու ամենատարբեր գործընթացներում:
    Հրազդանի N 13 ավագ դպրոցում կայացած <<Վերջին դաս>> արարողության ընթացքում կրթօջախի ավարտական դասարանների աշակերտներն ինքնատիպ գեղարվեստական նախաձեռնությունների տեսքով ներկայացրել են ուսումնառության տարիների ընթացքում ձևավորված հուշերն ու հիշողությունները, արտահայտել հարազատ դպրոցի հանդեպ ունեցած իրենց ուրույն զգացողությունները:
    Դպրոցական միջոցառմանը մասնակցել և ողջույնի ու շնորհավորանքի խոսքեր են հղել նաև շրջանավարտների ուսուցիչներն ու ծնողները:
    Հավելենք, որ 2015-2016 ուսումնական տարում Կոտայքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտում են 1888 շրջանավարտներ:
    Մարզի կրթօջախներում հունիսի 1-ից մեկնարկելու են սովորողների գիտելիքների ստուգման աշխատանքները, ինչպես նաև ավարտական, պետական ավարտական և միասնական քննությունները:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 14:05:21