Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶՈՒՄ

01.06.2016

 Կոտայքի մարզում կազմակերպվել են Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներ:
 Մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում, ինչպես նաև մարզի համայնքների նախաձեռնություններով տեղի են ունեցել օրվան բնորոշ և խորհրդանշական ձեռնարկներ՝ ընդգրկելով երեխաների օրը զվարճալի ու առանձնահատուկ դարձնելուն միտված ինքնատիպ բաղադրիչներ:
 Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մասնակցել է Աբովյան քաղաքում կազմակերպված տոնական միջոցառմանը, շնորհավորել բոլոր երեխաներին՝ նրանց հղելով ջերմ բարեմաղթանքներ:
  Տոնական միջոցառումները մարզում շարունակվել են ողջ օրվա ընթացքում՝ ներառելով պարային բեմադրությունների, մանկական կավճանկարի, գեղարվեստական հանդիսությունների բազմաթիվ նախաձեռնություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57