Նորություններ
Լրահոս

<<ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ (ՀաՄաՏեղ)>> ԾՐԱԳԻՐԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ 06.06.2016
Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի նախաձեռնությամբ, <<Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)>> ծրագրի շրջանակներում, Կոտայքի մարզում կազմակերպվել է քննարկում: Քննարկման օրակարգի շրջանակներում բացման խոսքով հանդես է եկել Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանը և մասնակիցներին իրազեկել <<Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)>> ծրագրի...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 02.06.2016
ՀՀ Կոտայքի մարզում մայիս ամսվա ընթացքում գրանցվել է 210 ծնունդ, որից 1-ը Գառնի, 19-ը Չարենցավանի, 8-ը Նաիրիի, 92-ը Աբովյանի և 90-ը Հրազդանի ծննդատներում: Ընդհանուր առմամբ՝ 105 տղա և 105 աղջիկ երեխաներ:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.06.2016
Սիրելի՛ երեխաներ Շնորհավորում եմ Ձեզ այս հրաշալի տոնի առթիվ: Տոն, որը լեցուն է անսահման ջերմությամբ և մանկական անհոգ ժպիտներով: Հատկանշական է, որ տոնական այս օրը բոլորին համախմբում է կարևորագույն մի հարցի շուրջ և պահանջում նոր լիցքեր հաղորդել երեխաների հանդեպ ցուցաբերվող հոգատարությանն ու նրանց առօրյան բազմաբովանդակ դարձնելուն միտված նախաձեռնություններին: Վստահորեն պետք է փաստենք, որ մեր երկրում իրականացվող պետական բոլոր գործընթացներում...

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶՈՒՄ 01.06.2016
Կոտայքի մարզում կազմակերպվել են Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներ: Մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում, ինչպես նաև մարզի համայնքների նախաձեռնություններով տեղի են ունեցել օրվան բնորոշ և խորհրդանշական ձեռնարկներ՝ ընդգրկելով երեխաների օրը զվարճալի ու առանձնահատուկ դարձնելուն միտված ինքնատիպ բաղադրիչներ: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մասնակցել է Աբովյան քաղաքում կազմակերպված տոնական միջոցառմանը,...

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 30.05.2016
Կոտայքի մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Մարզխորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կ. Իսախանյանը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման ղեկավար Հ. Մարտիրոսյանը: Նիստի օրակարգի առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Գ. Ավետիսյանն...

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.05.2016
Հարգարժա՛ն հայրենակիցներ Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ և հերթական անգամ ընդգծում, որ այս օրն արտահայտում է հայ ժողովրդի ազատատենչ ոգու բացառիկ դրսևորումներն ու հայրենի պետականության հանդեպ ունեցած մեծագույն հարգանքը: Մայիսի 28-ն այս տարի տոնում ենք նորովի ոգևորությամբ և բոլորովին այլ զգացողություններով, քանզի ընդամենը վերջերս ականատեսը եղանք հայ զինվորի՝ նորօրյա հայրենասիրությանն ու այդ ամենի արդյունքում...


