Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

29.08.2016

        Մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է Կոտայքի մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրակցությունը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
    Խորհրդակցության աշխատանքներին մասնակցել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը:
    Օգոստոսյան խորհրդակցության բացման խոսքի շրջանակներւմ Կոտայքի մարզպետը կարևորել է մարզի կրթության համակարգի արդյունավետ գործունեությունը և ընդգծել, որ մարզպետարանի կողմից իրականացվել և իրականցվում են համապատասխան գործողություններ ոլորտում շարունակաբար դրական զարգացումներ ապահովելու նկատառումներով:
2015-2016 ուսումնական տարվա ընթացքում մարզի կրթության բնագավառի գործունեության հիմնական ցուցանիշներին ու 2016-2017 ուստարվա ծրագրային ուղղություններին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Ադամյանը:
    Այնուհետև ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը ներկայացրել է նոր ուսումնական տարվա համար նախատեսվող կրթական նորարարությունները, ոլորտի օրենսդրության մեջ կատարված փոփոխություններն ու պատասխանել նաև մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների կողմից բարձրացված մի շարք հարցերի:
    Խորհրդակցության ավարտին Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը և մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարել է ապահովել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ նախատեսվող միջոցառումների պատշաճ կազմակերպումը, ծրագրեր 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում մարզի կրթօջախների արդյունավետ և համակողմանի գործունեության համար մշակել և իրագործել հստակ ծրագրեր:
    Մարզի ղեկավարը խորհրդակցության ավարտին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորանք է փոխանցել մարզի բոլոր ուսումնական հաստատությունների մանկավարժներին, բոլոր աշխատակիցներին ու սաներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27