Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ <<ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ>> ՄՐՑԱՇԱՐՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

31.08.2016

        Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Ծաղկաձորում մասնակցել է ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> մրցույթի եզրափակիչ արարողությանը:
   Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Գ. Ղազարյանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը:
   Հաշմանդամ անձանց հասարակությանը ինտեգրելու գործընթացը խթանելու, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը միտված միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերի, մայրաքաղաք Երևանի և Արցախի հավաքական թիմերը, որոնք օգոստոսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում միմյանց հետ մրցել են 7 մարզաձևերում:
   Առանձին մարզաձևերից հաղթող ճանաչված մարզիկները պարգևատրվել են ՀՀ Նախագահի շնորհակալագրերով և դրամական պարգևներով:
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկներին շնորհավորել և համապատասխան պարգևներ են հանձնել Կոտայքի մարզպետը, Սպորտի և երիտասարդության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները:
   Հավալենք, որ ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> մրցույթը ավանդական է և տեղի ունենում ամենամյա պարբերականությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36