Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՐԱԶԴԱՆԻ N 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

01.09.2016

        Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի և մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, Գիտելիքի և դպրության տոնի առիթով այցելել է <<Հրազդանի Ա. Շիրակացու անվան N 6 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ:
    Մարզի ղեկավարը շնորհավորել է դպրոցի մանկավարաժներին, աշակերտներին ու ծնողներին, ինչպես նաև մասնակցել կրթօջախում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո և հոգևոր օրհնության կարգով:
    Դպրոցի սաների ուժերով կազմակերպված միջոցառմանը հաջորդել է տոնական առաջին զանգի հնչեցման հանդիսավոր արարողությունը, որից հետո Հրազդանի Ա. Շիրակացու անվան N 6 հիմնական դպրոցի սաները տեղափոխվել են դասասենյակներ և ազդարարվել է 2016-2017 ուսումնական տարվա մեկնարկը:
    Հավելենք նաև, որ նախնական տվյալներով մարզի հանրակրթական դպրոցներ են հաճախում շուրջ 30345 աշակերտներ, նրանցից գրեթե 3900 առաջին դասարանցիներ են:
    Կոտայքի մարզպետի հանձնարարությամբ մարզի դպրոցներ են այցելել մարզպետարանի պաշտոնատար անձինք, ովքեր փոխանցել են մարզի ղեկավարի շնորհավորական ուղերձը և մասնակցել դպրոցներում կազմակերպված տոնական միջոցառումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18