Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ ԲՋՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

28.08.2016

        Բջնի համայնքում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմում հերոսացած հայորդի Կարեն Ներսիսյանի և բոլոր հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողություն:
    Բջնի համայնքում կայացած միջոցառմանը մասնակցել և ներկաներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը: Մարզպետի տեղակալն ընդգծել է նմանատիպ նախաձեռնությունների առանցքային կարևորությունն ու անհրաժեշտությունը, միաժամանակ փաստել, որ մարզի ղեկավարի շարունակական ուշադրությանն են արժանանում հայրենիքի սահմանների պաշտպանության գործին անվարապահորեն զինվորագրված բոլոր հերոսներն ու նրանց ընտանիքները:
    Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Զինված ուժերի սպայական կազմի ներկայացուցիչներ, Բջնի համայնքի բնակիչներ, ինչպես նաև հյուրեր հանրապետության տարբեր վայրերից:
    Խաչքարի բացման արարողությունից հետո Բջնիի միջնակարգ դպրոցի սաների ուժերով կազմակերպվել է <<Հերոսապատում>> խորագրով գեղարվեստական նախաձեռնություն, որի շրջանակներում ևս անդրադարձ է կատարվել ինչպես ապրիլյան պատերազմում, այնպես էլ հայոց պատմության տարբեր էջերում հերոսացած և հաղթանակած հայորդիների անմահ սխրանքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57