Նորություններ
Լրահոս

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 05.09.2016
ՀՀ Կոտայքի մարզում օգոստոս ամսվա ընթացքում գրանցվել է 227 ծնունդ, որից 26-ը Չարենցավանի, 20-ը Նաիրիի, 78-ը Աբովյանի և 103-ը Հրազդանի ծննդատներում: Ընդհանուր առմամբ՝ 129 տղա և 98 աղջիկ երեխաներ:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2016
Սիրելի' մանկավարժներ, թանկագի'ն աշակերտներ, հարգարժա'ն ծնողներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկն ավետող Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Իր ազգային ինքնությանը դարեր շարունակ սպառնացող փորձությունները հերոսական գոյամարտերով և բացառիկ մտավոր ներուժով հաղթահարած հայ ժողովուրդը ներկայումս էլ բարձր է գնահատում գիտելիքի դերն ու նշանակությունը: Մեր պետական տոնացույցի, հիրավի, ամենապայծառ օրերից մեկը...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՐԱԶԴԱՆԻ N 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ 01.09.2016
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի և մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, Գիտելիքի և դպրության տոնի առիթով այցելել է <<Հրազդանի Ա. Շիրակացու անվան N 6 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ: Մարզի ղեկավարը շնորհավորել է դպրոցի մանկավարաժներին, աշակերտներին ու ծնողներին, ինչպես նաև մասնակցել կրթօջախում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո և հոգևոր...
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Ծաղկաձորում մասնակցել է ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> մրցույթի եզրափակիչ արարողությանը: Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Գ. Ղազարյանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը: Հաշմանդամ անձանց հասարակությանը ինտեգրելու գործընթացը խթանելու,...
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել մարզկենտրոն Հրազդանի տարբեր թաղամասերում և ծանոթացել քաղաքի բազմաբնակարան մի շարք շենքերի վերելեկաների հիմնանորոգման, ինչպես նաև բակերում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին: Կոտայքի մարզպետի առաջարկությամբ և հանրապետության ղեկավարության աջակցությամբ դեռևս տարեսկզբից նախանշվել է Հրազդան քաղաքի...

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է <<ԲԱԶԵ 2016>> ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ 29.08.2016
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում: Այցելության շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ Նախագահը Ծաղկաձորում հանդիպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: Oգոստոսի 22-28-ը անցկացվող հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից: Հանրապետության Նախագահը ծանոթացել է «Բազե-2016» հավաքի շրջանակներում...


