Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

03.12.2016

       Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ:Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզպետ Կ.Գուլոյանի ուղեկցությամբ Ծաղկաձորում ներկա է գտնվել «Արարատ Ռեզորտ» հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային առաջատար հյուրանոցների չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված 7 մլրդ 500 մլն դրամի ներդրումներին, ստեղծված շուրջ 120 աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Ծաղկաձորի քաղաքապետը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է «ՀՀ քաղաքային համայնքների զարգացման» ծրագրով Ծաղկաձորում իրականացվելիք ենթակառուցվածքային ներդրումների ուղղությունները և համայնքի զարգացման առաջնահերթությունները:

                                 Տեղեկատվությունը   http://www.president.am/   կայքից 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32