Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ << ԿՈՏԱՅՔ-2016>> ՊԱՐԱՐՎԵՍՏԻ 7-ՐԴ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ

21.11.2016

Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի համաձայն` Քասախի մշակույթի տանը տեղի է ունեցել Կոտայքի մարզի պարարվեստի 7-րդ մրցույթ-փառատոնը:
Պարարվեստի մարզային մրցույթ-փառատոնը նպատակ է ունեցել աջակցել մարզում պարարվեստի զարգացմանը, բացահայտել մարզի համայնքներում գործող պարային խմբերի պատրաստվածությունը և ստեղծագործական ձեռքբերումները, ինչպես նաև փորձի փոխանակման հնարավորություններ ապահովել պարային համույթների համար:
Մրցույթ-փառատոնը անցկացվել է <<Հայկական ժողովրդական-բեմադրական պարեր>> և << Հայկական ազգագրական պարեր>> անվանակարգերով, երկու տարիքային խմբերով` 10-14 տարեկան և 14 տարեկանից բարձր:
Մրցույթ-փառատոնին մասնակցել են 30 պարային համույթներ մարզի 20 համայնքներից:
Պարարվեստի մարզային փառատոնին մասնակցել և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից ներկաներին ողջունել է Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
Յուրաքանչյուր անվանակարգում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղեր գրաված պարային համույթները պարգևատրվեցին Կոտայքի մարզպետի կողմից սահմանած հուշամեդալներով և 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներով:
Փառատոնի բոլոր մասնակից համույթներին տրվել են մասնակցության հավաստագրեր:
Մարզի պարային համույթների ելույթները գնահատվել են համապատասխան հանձնախմբի կողմից, որը ղեկավարել է Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Կարեն Գևորգյանը:
<<Կոտայք-2016>> պարարվեստի մարզային փառատոնի արդյունքում գրանցվել են հետևյալ ցուցանիշները.
10-14 տարեկանների տարիքային խմբում փառատոնի մրցանակակիրներ են դարձել`

Գրանպրի - Հրազդանի <<Նինահար-1>> համույթ
1-ին տեղ - Քասախի մշակույթի կենտրոնի համույթ
2 -րդ տեղ - Աբովյանի Սոֆի Դևոյանի անվան մշակույթի կենտրոնի համույթ
3-րդ տեղ - Զովունիի մշակույթի կենտրոնի համույթ

14 տարեկանից բարձր տարիքային խմբում, <<Հայկական ժողովրդական-բեմադրական պարեր>> անվանակարգում.
Գրանպրի - Հրազդանի <<Նինահար>> համույթ
1-ին տեղ - Աբովյանի <<Հուշեր>> համույթ
2 -րդ տեղ - Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի համույթ
3-րդ տեղ - Առինջի <<Վերածնունդ>> համույթ
3-րդ տեղ - Աբովյանի <<Նազենիկ>> համույթ

14 տարեկանից բարձր տարիքային խմբում, << Հայկական ազգագրական պարեր>> անվանակարգում.
1-ին տեղ - Հրազդանի <<Նինահար>> համույթ
2 -րդ տեղ - Հրազդանի <<Հրազդան>> համույթ
3-րդ տեղ - Մեղրաձորի <<Արծափ>> համույթ
3-րդ տեղ - Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի համույթ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49