Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳԱՌՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

08.11.2016

    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է Գառնիի առողջության կենտրոն: Առողջապահական այս հաստատությունում մարզի ղեկավարին ներկայացվել են իրականացվող աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև հաստատության զարգացման ծրագրով նախատեսված առաջիկա անելիքներն ու նոր նախաձեռնությունները:
    Կոտայքի մարզպետը կարևորել է Գառնիի առողջության կենտրոնում արդյունավետ գործունեություն կազմակերպելու հանգամանքը՝ ընդգծելով ինչպես տվյալ համայնքի, այնպես էլ հարակաից համայնքների բնակչությանը մատուցվող բուժսպասարկման պատշաճ կազմակերպման գերակայությունները:
    Մարզի ղեկավարն իր խոսքում ընդգծել է նաև զբոսաշրջային գոտուն հարիր առողջապահական ծառայություններ կազմակերպելու, տեղում նոր գործելաոճ ներդնելու անհրաժեշտություններն ու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը, ինչպես նաև բուժհաստատության ղեկավարությանը տվել համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57