Նորություններ
Լրահոս

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 22.09.2016
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ: Հանդիսավոր նիստի մեկնարկը տրվել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո : Այնուհետև օրհնության խոսք է հնչեցրել Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը: Տոնական օրվա շրջանակներում համապատասխան զեկույցով ներկաներին է դիմել և...

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ 22.09.2016
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյա հոբելյանի շրջանակներում մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքներում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ: Հոբելյանական գլխավոր միջոցառումը կայացել է մարզկենտրոն Հրազդանում: Միջոցառումը մեկնարկել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի և Հրազդանի քաղաքապետի շնորհավորական ուղերձների ընթերցմամբ: Հրազդանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական համերգին մասնակցել են քաղաքի, մարզի...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.09.2016
Սիրելի հայրենակիցներ, Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի կապակցությամբ: Սեպտեմբերի 21-ը առանցքային տեղ է գրավում հայ ժողովրդի պատմության փառապանծ ընթացքում և մեր ազգային ու պետական տոնացույցում: Քառորդ դար առաջ այդ օրը Հայաստանը Անկախության հանրաքվեով միահամուռ <<Այո>> ասաց իր ինքնիշխանությանը և ի լուր համայն աշխարհի հայտարարեց, որ պատրաստ է տնօրինելու սեփական ճակատագիրը` դառնալով Ազատ ու Անկախ ազգերի ընտանիքի լիիրավ անդամ:...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 21.09.2016
ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին նախատեսված միջոցառումների շարքը մեկնարկել է մարզկենտրոնում կազմակերպված հիշատակի արարողությամբ: ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ուղեկցությամբ, մարզկենտրոնում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան հերոսամարտում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիսի վանական համալիրում կազմակերպվել է Հանրապետական մաղթանք: Հանրապետական մաղթանքի հոգևոր արարողությունն իրականացրել է Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը: Անկախության հոբելյանական տոնի առիթով նախատեսված մարզային միջոցառումների մեկնարկը խորհրդանշող ձեռնարկին մասնակցել են ՀՀ Կոտայքի...

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 14.09.2016
Կոտայքի մարզի Ակունք համայնքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսության փորձացուցադրական առաջին ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ուսումնական կենտրոնի բացման արարողությունը մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի ներկայացուցիչ Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը օրհնության խոսքով: Միջոցառմանը մասնակցել և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքն է փոխանցել Կոտայքի...


