Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿԱՅԱՑԵԼ Է ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

23.12.2016


      Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
    Մարզխորհրդի նիստի օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը ներկայացրել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները և ըստ համայնքների վերլուծել բյուջետային գործընթացում արձանագրված հիմնական ցուցանիշները:
    Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ. Ալեքսանյանն անդրադարձել է մարզի համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմման աշխատանքների ընթացքին:
    Նախատոնական օրերին մսամթերքի վաճառքը մարզում կանոնակարգելու վերաբերյալ զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ Սննդամթերքի անվտանգության Կոտայքի մարզային տեսչության պետը:
    Մարզի խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպական բնույթի այլ ընթացիկ հարցեր ևս:
    Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է քննարկված հարցերի կարևորությունները, ինչպես նաև համայնքների ղեկավարներին առաջարկել է առավել արդյունավետություն հաղորդել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին և ապահովել 2017 թվականի տարեկան բյուջեների նախագծերի պատշաճ կազմման աշխատաքնները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36