Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՀԱՃՆԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

22.12.2016

    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և Նոր Հաճն համայնքի ղեկավար Գ. Մաթևոսյանի ուղեկցությամբ այցելել է Նոր Հաճնի N 3 հիմնական դպրոց:
    Կրթօջախում մարզի ղեկավարին ներկայացվել են պետական բյուջեի ֆինանսավորմամբ և մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված հիմնանորոգման ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները:
    Մարզպետը շրջել է դպրոցի մասնաշենքում, ինչպես նաև հանդիպումներ ունեցել հաստատության մանկավարժների և աշակերտների հետ:
    Կ. Գուլոյանն ընդգծել է, որ առաջիկայում կքննարկվեն նաև Նոր Հաճնի N 3 հիմնական դպրոցի հնարավոր կահավորմանն ու ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրմանն ուղղված հարցերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36