Նորություններ
Լրահոս
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
15.12.2016
Կոտայքի մարզի Արզական համայնքում կայացել է տոնական միջոցառում, որը նպատակ է ունեցել ամփոփել համայնքային գործընթացների մեկ տարին, մեծարել տարբեր ոլորտներում ու ենթակառուցվածքներում լավագույն արդյունքներ ունեցած արզականցիներին, ինչպես նաև նախանշել համայնքի զարգացման ծրագրի շրջանակներում 2017 թվականի համար նախատեսվող հիմնական անելիքներն ու նախաձեռնությունները:
Հիշյալ հանդիսությանը մասնակցել և Արզական համայնքի բնակիչներին ողջունել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Տոնական միջոցառման շրջանակներում Արզական համայնքի ղեկավար Ն. Մովսիսյանն անդրադարձ է կատարել տարվա ընթացքում համայնքում կատարված հիմնական աշխատանքներին, ձեռքբերումներին և այն գործառույթներին, որոնք իրականացվելու են եկեղ տարում և միտված են լինելու համայնքի շարունակական զարգացմանը:
Արզական համայնքում կայացած միջոցառումն ուղեկցվել է նաև համայնքի լավագույն համույթների ու անհատ կատարողների գեղարվեստական ելույթներով և համայնքային տարեկան գործընթացների մասին պատմող տեսաֆիլիմի ցուցադրությամբ: