Նորություններ
Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 08.07.2017
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների կողմից բարձրացված հարցերի և ամփոփել մարզային գործընթացների առաջին կիսամյակի ցուցանիշները: Կոտայքի մարզպետը պատասխանելով մարզի արդյունաբերության ոլորտի գործունությանը վերաբերող հարցին՝ նշել է, որ Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 7%: Մարզպետը կարևորել է, որ մարզի արտադրական ձեռնարկությունների կողմից թողարկված արտադրանքների ծավալները...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 06.07.2017
ՀՀ Կոտայքի մարզում հունիս ամսվա ընթացքում գրանցվել է 180 ծնունդ, որից 64-ը Հրազդանի,81-ը Աբովյանի,19-ը Չարենցավանի, 16-ը Նաիրիի ծննդատներում:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.07.2017
Ջերմորեն շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առիթով: Հուլիսի 5-ի խորհուրդն ու իմաստը, դերն ու նշանակությունը առանցքային կարևորություն ունեն հայ ժողովրդի պատմության նշանակալի էջերի շարքում և դրական ազդակներ են հաղորդում մեր երկրի ապագայի կերտմանը միտված ամենատարբեր նախաձեռնություններին: Սահմանադրությունը հզոր խթան է զարգացած, ժողովրդավարական արժեքներ կրող և անընդհատ առաջընթաց ապրող հասարակության ձևավորման համար: Հատկանշական է, որ այս ինքնատիպ տոնի հետ...
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Մարզի ղեկավարը և դեսպանը համատեղ քննարկել են Ղազախստանի Հանրապետության վարչատարածքային միավորների ու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի միջև հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել փոխգործակցության հնարավոր ոլորտներին և ուղղություններին: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը ներկայացրել է...

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 01.07.2017
ՀՀ Կառավարության կողմից իրականացվող <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ 2017 թվականի հուլիսի 1-ին կազմակերպվել է մարզային հերթական շաբաթօրյակը, որին մանսկացել են մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 29.06.2017
Հարգարժա′ն զորակոչիկներ Շնորհավորում եմ 2017 թվականի ամառային զորակոչի կապակցությամբ և բարեմաղթում, որ Ձեր զինվորական ծառայությունն ընթանա բացառապես դրական զարգացումներով: Թո՛ղ որ, հայոց բանակում ծառայելու տարիները դառնան Ձեր կյանքի նշանակալի փուլերից մեկն ու իրենց ուսանելի ներկայությամբ մշտապես ուղեկցեն Ձեզ: Վստահ եմ, որ քաջ գիտակցում եք հայրենիքի պաշտպանության գործին անվերապահորեն...


