Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ/տեսանյութ/

20.09.2017



    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մասնակցել է Չարենցավան քաղաքում հիմնանորոգված <<Ծիծեռնակ>> նախակրթարանի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
  Տոնական միջոցառմանը մասնակցել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Կիրակոսյանը, Չարենցավանի քաղաքապետ Հ. Շահգալդյանը, համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր:
  Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Իսահակ քահանա Մարգարյանի օրհնության խոսքով մեկնարկած միջոցառումը շարունակվել է պաշտոնական ելույթներով և նախակրթարանի սաների ուժերով կազմակերպված հանդիսությամբ:
 Այնուհետև Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Չարենցավանի քաղաքապետ Հ. Շահգալդյանի ուղեկցությամբ շրջել է <<Ծիծեռնակ>> նախակրթարանի տարածքում, ծանոթացել հիմնանորոգված հաստատության աշխատանքային պայմաններին:
 Հավելենք, որ նախակրթարանի հիմնանորոգումը մեկնարկել է 2016 թվականի սեպտեմբերից. աշխատանքների իրականացման համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներդրվել է շուրջ 158 մլն դրամ, իսկ Չարենցավան համայնքի կողմից կատարվել են շուրջ 10 մլն դրամի չափով աշխատանքներ, որում ներառվել է նաև կահավորման գործընթացը:
  Չարենցավանի <<Ծիծեռնակ>> նախակրթարան են այցելում շուրջ 330 երեխաներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36