Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

23.09.2017

      Կոտայքի մարզ է այցելել ՀՀ Առողջապահության նախարար Լ. Ալթունյանը: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ու Առողջապահության նախարար Լ. Ալթունյանը նախ եղել են <<Նաիրիի բժկական կենտրոն>> ՓԲԸ-ում, շրջայց են կատարել առողջապահական հաստատության բաժանմունքներում և դիտարկել աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները:
      Աշխատանքային այցելության հաջորդ կանգառը եղել է <<Աբովյանի ծննդատուն>> ՊՓԲԸ-ն: Բժշական կազմակերպության պատասխանատուների կողմից ներկայացվել են հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու աշխատանքների կազմակերպման ընթացակարգային մանրամասները:
    Այունհետև Առողջապահության նախարարն ու Կոտայքի մարզպետն այցելել են <<Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոն>> ՓԲԸ:  Առողջապահական ընկերության պոլիկլինիկայի և հիվանդանոցային մասնաշենքերում շրջայց կատարելուց հետո Կ. Գուլոյանն ու Լ. Ալթունյանը հանդիպումներ են ունեցել բուժաշխատողների հետ, վերջիններիս հետ համատեղ քննարկել առողջապահության համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ կատարել ազգաբնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակին ու արդյունավետությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18