Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՎ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

21.09.2017

    Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի առիթով տոնական միջոցառումներ են կազմակերպվել ինչպես մարզկենտրոնում , այնպես էլ մարզի այլ համայնքներում:
   Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների ծրագրի շրջանակներում Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում կազմակերպվել է տոնական գլխավոր հանդիսությունը:
 Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո մեկնարկած միջոցառումն ուղեկցվել է մարզի լավագույն համույթների ու անհատ կատարողների գեղարվեստական ելույթներով:
 Հանդիսության ընթացքում հնչել են նաև Հայաստանի Հանրապետության Անկախության պատմական իրողություններին վերաբերող տեղեկություններ և ցուցադրվել են վավերագրական տեսանյութեր:
  Մարզային տոնական նախաձեռնության շրջանակներում կազմակերպվել է նաև մարզի երիտասարդ նկարիչների ստեղծագործական աշխատանքների բացօթյա ցուցահանդես:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32