Նորություններ
Լրահոս

Թափուր հաստիքներ Կոտայքի մարզի մի շարք դպրոցներում 27.08.2018
Մարզի մի շարք համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցներում նոր ուսումնական տարվա շեմին առկա են թափուր հաստիքներ, մասնավորապես, «Ջրվեժի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առաջացել են տեխնոլոգիայի /12 դասաժամ/ և ֆիզիկայի /24,5 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղեր,«Ողջաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ հաշվապահի 0,5 հաստիք ծանրաբեռնվածությամբ թափուր աշխատատեղ, ինչպես նաև ռուսաց լեզու առարկայի ուսուցչի / 22 դասաժամ/ ժամանակավոր թափուր աշխատատեղ: Կոտայքի...

Կայացավ Կոտայքի մարզպետին կից երիտասարդական խորհրդի առաջին նիստը 27.08.2018
Մարզպետին կից երիտասարդական խորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ օգոստոսի 25-ին մարզպետարանի նիստերի դահլիճում: Խորհրդի կազմում 2000 և ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքից ներառված են 2 ներկայացուցիչներ, որոնցից մեկը՝ հասարակական, մյուսը պետական ոլորտներից (համայնքապետարաններ): Համայնքներում ակտիվ հասարակական գործունեություն ծավալող երիտասարդները տեղեկացված են համայնքային խնդիրներից, ՏԻՄ աշխատանքների թերացումներից և առկա խնդիրներից, իսկ այն, որ այս երիտասարդների կողքին...
Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 27.08.2018
Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերյոժա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ գործող կարգի, տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ և մարզպետարանի հաստատմամբ՝ հայտարվում է մրցույթ՝ թափուր պաշտոնը համալրելու համար: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երաշխավորում է մրցույթի՝ արդար և թափանցիկ անցկացումը և հորդորում տվյալ պաշտոնի պահանջներին համապատասխանող թեկնածուներին հետևել...

Կոտայքի մարզպետ. Մեր բոլորի աշխատանքը պիտի միտված լինի քաղաքացու շահը սպասարկելուն 24.08.2018
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային օրը սկսել է Կոտայքի մարզի բոլոր համատիրությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցությամբ: Հանդիպման նպատակն էր ուղղակի շփումը, որի ընթացքում մարզպետը հայտնել է իր մտահոգությունը՝ կապված 2 հիմնական խնդիրների հետ. «1-ը համատիրությունների՝ սեփական գործառույթների ոչ պատշաճ իրականացումն է: Համատիրությունները պետք է գործունեության բովանդակային փոփոխություններ կատարեն, այլապես կարող ենք կանգնել փաստի...

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կրթության փոխնախարար Լուսինե Առաքելյանի հետ միասին հանդիպեցին Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների ու մի շարք համայնքների ղեկավարների հետ: Օրակարգում նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ առկա խնդիրների քննարկումն էր և բարձրացված հարցերին պատասխանելը: Ինչպես տնօրենների հետ ունեցած առանձին հանդիպումների ընթացքում, այնպես էլ այս քննարկմանը, մարզպետը ևս մեկ անգամ շեշտեց, որ դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, և որևէ կուսակցության համար դպրոցի տարածքում աշխատանքներ...
Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Կաթնաղբյուր համայնքից 23.08.2018
Ս/թ-ի օգոստոսի 28-ին՝ ժամը 14.30-ին, Կաթնաղբյուր համայնքում տեղի կունենա ավագանու նիստ: Նիստի օրակարգը. 1.Համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 13-ի N 27-Ա, 28-Ա, 29-Ա, 30-Ա, 31-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին 2. Կաթնաղբյուր համայնքի տարածքում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքի մասին 3. Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման մասին 4. Կաթնաղբյուր համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունը 2017...