Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Ջրվեժում Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացմանը

27.09.2018

Սեպտեմբերի 26-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:
 Իր խոսքում մարզպետը կարևորել է մարզի խոշորացված լավագույն համայնքներից մեկում նման կենտրոնի առկայությունը: «Մեր բոլոր գործողությունների, որոշումների հիմքում մենք որպես ելակետ ունենք մեկ գերնպատակ՝ Կոտայքի մարզի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու: Ես այդ գործում առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր եվրոպացի գործընկերների, գործընկեր կառավարությունների հայաստանյան ներկայացուցչությունների իրականացրած ծրագրերը մեր համայնքներում: Այս կենտրոնի բացումը մեկ քայլ առաջ եմ համարում ոլորտում արևմտյան լավագույն փորձը տեղայնացնելու ճանապարհին»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը:
 Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:  Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:
 Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27