Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Խաչմերուկներին տեսանկարահանող սարքեր տեղադրելու վերաբերյալ առաջարկ քաղաքապետերին

25.09.2018

Աբովյան և Հրազդան քաղաքներում բանուկ խաչմերուկներում երթևեկությունը կանոնակարգելու նպատակով այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը առաջարկ է ուղարկել նշված համայնքների ղեկավարներ Վահագն Գևորգյանին և Լիլիթ Ստեփանյանին: Առաջարկվել է անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով դիմել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը՝ վերոնշյալ 2 քաղաքների մի շարք խաչմերուկներում տեսանկարահանող սարքեր տեղադրելու համար:  Չնայած այդ խաչմերուկներում լուսացույցների առկայությանը՝ երթևեկության կանոնների խախտման և ճանապարհային պատահարների դեպքերն արդեն մտահոգության առիթ են դարձել քաղաքացիների համար, ովքեր պարբերաբար դիմել են՝ խնդիրը կարգավորելու դիմում-առաջարկներով:
 Ակնկալվում է Աբովյան և Հրազդան քաղաքներից ստանալ սարքերի տեղադրման շուրջ պայմանավորվածությունների մասին նախնական տեղեկատվություն՝ հնգօրյա և վերջնական արդյունքների մասին՝ մեկամսյա ժամկետներում:
 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07