Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գառնիի աղբավայրը լիկվիդացվում է

27.09.2018

Արդեն մեկ շաբաթից ավելի է Կոտայքի մարզի Գառնիի աղբավայրում հայ֊-ամերիկյան «Ուվեյսթթեք» կազմակերպության հետ համագործակցության արդյունքում իրականացվում է աղբավայրի լիկվիդացման պիլոտային նախագիծ:  Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի խոսքով, ծրագրի շրջանակներում կազմակերպությունը սեփական ուժերով աղբավայրն ամբողջությամբ լիկվիդացնում է, ինչպես նաև առանձնացվում է օրգանիկ աղբը հետագայում վերամշակելու և գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար.
«Սա փորձնական ծրագիր է: Աշխատանքների 50 տոկոսը կատարվել է, երկու շաբաթից նախատեսված է ավարտել ամբողջը»,-հայտնել է Ահարոն Սահակյանը:
Նշենք, որ Գառնիի աղբավայրը սպասարկում է հարակից 6 համայնքների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36