Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տարեցներն ուշադրության կենտրոնում են

01.10.2018

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից լիազորված ներկայացուցիչ Պավել Ցուգունյանն այցելել է Աբովյանի «Նարեկ» ծերանոց, մասնակցել կազմակերպված տոնական միջոցառմանը և մարզպետի կողմից ծերանոցին է նվիրել սառնարան՝ որպես ուշադրության և երախտիքի նշան տարեցների և նրանց խնամքը 25 տարի իրականացնող այս կազմակերպության հանդեպ:
 Աբովյանի «Նարեկ» ծերանոցը հիմնադրվել է 1999թ-ին՝ «Սաթենիկ» Բարեգործական-հասարակական կազմակերպության կողմից: Այսօր ծերանոցում բնակվում են 36 տարեցներ:
 Ողջունելով և շնորհավորելով տարեցներին՝ Պավել Ցուգունյանը վերջիններիս մաղթել է առողջություն՝ վստահեցնելով, որ նոր իրողություններում նրանց հանդեպ հոգածությունն անպայման զգալի և տեսանելի է լինելու: Նա նաև շրջել է ծերանոցում, ծանոթացել պայմաններին, խնդիրներին. դրանց մի մասի լուծման ուղղությամբ կլինեն գործուն քայլեր:
   Պավել Ցուգունյանը, փոխմարզպետեր Առնակ Ավետիսյանն ու Վասակ Վարդանյանն այցելել են նաև Կոտայքի մարզի 100-անց չորս տարեցներին՝ Աքսենյա Հովհաննիսյանին, Մարիամ Բատոյանին, Ծաղիկ Ավետիսյանին և Արշալույս Հովհաննիսյանին և տոնի կապակցությամբ վերջիններիս փոխանցել նվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36