Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեկնարկում է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը

Մեկնարկում է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը 26.10.2018

ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում ստեղծվել է Դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նախատեսված պետական հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգը ենթադրում է ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի համար երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործելու հնարավորություն: 2018 թվականի նոյեմբերի 1-ին կմեկնարկի ծրագրի առաջին (ոչ...

Ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 25.10.2018

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ին ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ համայնքների և Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:  

Իրականացվում են ճանապարհների հիմնանորոգման և փոսալցման աշխատանքներ

Իրականացվում են ճանապարհների հիմնանորոգման և փոսալցման աշխատանքներ 25.10.2018

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելեց Երևան-Սևան միջպետական նշանակության մայրուղու M4 ճանապարհահատվածը, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։  Շինարարության արդյունավետ և անվտանգ իրականացման նպատակով ճանապարհը հատվածաբար միակողմանի փակ է։ Մարզպետն ու նախարարի պաշտոնակատարը վերանորոգումն իրականացնող ընկերության ղեկավարների և մասնագետների հետ քննարկեցին անվտանգության նշաններով...

Ստուգայցեր կլինեն մարզի բոլոր գազալցակայաններում

Ստուգայցեր կլինեն մարզի բոլոր գազալցակայաններում 25.10.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրություններ է իրականացնելու մարզի թվով 40 ԱԳԼՃԿ –ներում տեղակայված հասարակական զուգարանների՝ օրենքի պահանջներին և նորմատիվներին համապատասխանելու վերաբերյալ:  Ստուգայցի նպատակն է պարզել • ԱԳԼՃԿ-ների տարածքներում առկա՞ են սանհանգույցներ, թե՞ ոչ, • Համապատասխանու՞մ են դրանք սահմանված նորմատիվներին, թե՞ ոչ • Սանհանգույցների առկայության և սահմանված նորմատիվներին...

Տեղեկատվություն մարզպետարանում և մարզային ենթակայության հաստատություններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ

Տեղեկատվություն մարզպետարանում և մարզային ենթակայության հաստատություններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ 24.10.2018

 Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքում պարբերաբար տեղադրվում և թարմացվում են Կոտայքի մարզպետարանում և մարզային ենթակայության հաստատություններում առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվությունները:  Խրախուսվում է ոլորտի լավագույն մասնագետների ակտիվությունը:  Թափուր հաստիքների ցանկի, դիմելու կարգի, փաստաթղթերի ընդունման ժամկետների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարող եք ստանալ՝ այցելելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքի  « Հայտարարություններ (Թափուր...

Զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրեր Կոտայքի մարզում

Զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրեր Կոտայքի մարզում 22.10.2018

Հոկտեմբերի 22-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվեց հուշագիր՝ ԵՄ ֆինանսական օժանդակությամբ 2018թ.-ի փետրվարի 1-ից մեկնարկած «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի շրջանակներում համագործակցության մասին:  Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ներառական և կայուն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 18:00:36