Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Քասախն ու Բյուրեղավանը «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխության մրցանակակիրներ

13.11.2018

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը շարունակում է մարզի համայնքների ձեռքբերումների, գրանցած հաջողությունների մասին տեղեկատվություն տրամադրել:
 Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա կապակցությամբ նոյեմբերի 10-ին  «Նոր Հայաստան-նորացված համայնքներ» խորագրով միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը։ Այն, որպես համայնքների գնահատման և խրախուսման լավագույն միջոց, ամեն տարի կազմակերպվում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի համայնքների միության համատեղ ուժերով:
 Արդեն ներկայացրել ենք, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքը լավագույն գյուղական համայնքն է ճանաչվել:
 Շարունակելով մարզի ձեռքբերումներրի շարքը՝ նշենք, որ «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխության «Տարվա նշանակալից առաջընթաց» անվանակարգում  Քասախ  համայնքը  լավագույնն  է ճանաչվել:
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքը նշանակալից ձեռքբերումների համար պարգևատրվել է պատվոգրով:
 Այսպիսով, մրցանակաբաշխության արդյունքներով Կոտայքի մարզը երեք կարևոր մրցանակների արժանացավ:
 Միջոցառման շրջանակներում ազդարարվեց նաև «Համայնքային առաջնորդների դասընթացների» նոր փուլի մասին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57