Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հանրային դժգոհություն առաջացնող խնդիրները մարզպետի ուշադրության կենտրոնում են

Հանրային դժգոհություն առաջացնող խնդիրները մարզպետի ուշադրության կենտրոնում են 03.11.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վերջերս հանրային դժգոհություն առաջացրած երկու խնդրի առիթով դիմել է համապատասխան գերատեսչություններին՝ թեմայի շուրջ պաշտոնական պատասխաններ ստանալու և իրավիճակը համընդգրկուն կերպով պատկերացնելու համար։   Հնագետ Համլետ Պետրոսյանի՝ հոկտեմբերի 31-ի ֆեյսբուքյան մի գրառման հետքերով մարզպետը դիմել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայությանը՝ պարզելու, թե արդյոք...

Հրազդանի քաղաքային զբոսայգին անվանակոչվեց Շառլ Ազնավուրի անունով

Հրազդանի քաղաքային զբոսայգին անվանակոչվեց Շառլ Ազնավուրի անունով 01.11.2018

Հրազդանի համայնքապետարանի հոկտեմբերի 15-ի ավագանու որոշմամբ «Եղևնիների պուրակ» քաղաքային զբոսայգին անվանակոչվեց Մեծ Հայի՝ Շառլ Ազնավուրի անունով: Համայնքապետարանի ճարտարապետ Երվանդ Հակոբյանն ու Կոճոռի թաղապետ Սլավիկ Նիկողոսյանը մի քանի էսքիզներից ընտրեցին լավագույնը և այն տեղադրվեց այգու մուտքի վրա: Լիլիթ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ շնորհակալություն էր հայտնել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին`զբոսայգու հանդեպ այդչափ սրտացավություն ու հետևողականություն...

Մոբիլ մանկապարտեզներ Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր և Նուռնուս գյուղերում

Մոբիլ մանկապարտեզներ Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր և Նուռնուս գյուղերում 01.11.2018

Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր վարչական շրջանում, դպրոցին հարող տարածքում լքված շինությունը հիմնանորոգվել է որպես մոբիլ մանկապարտեզ և ծառայելու է համայնքի նախադպրոցական տարիքի 19 երեխաների կրթության գործընթացը կազմակերպելու համար։   Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկա էր հիմնանորոգված ու վերազինված այս շինության բացմանը, որի մի հատվածը կահավորվում է համայնքային ու վարչական շրջանի ղեկավարների նախաձեռնությամբ և օգտագործվելու է Դպրոցական կայուն սննդի ծրագրի...

Նոր Գեղիում դպրոցականների համար կգործի անվճար երթուղի

Նոր Գեղիում դպրոցականների համար կգործի անվճար երթուղի 01.11.2018

Նոր Գեղիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ այսուհետ դպրոցականների համար գործելու է նոր, անվճար երթուղի: Երթուղային տաքսին կսպասարկի ինչպես համայնքի, այնպես էլ հարևան համայնքների դպրոցներ հաճախող երեխաներին: Ամեն առավոտ ժամը 08:30-ին երթուղային տաքսին Արգել համայնքից կշարժվի դեպի Բանավան, Նոր Գեղի, ապա Նոր Հաճըն՝ այսպիսով լուծելով տրանսպորտի խնդիրը մի քանի վարչական շրջաններից դպրոցասահասակ երեխաների համար:  

Հիմնանորոգվել և վերաբացվել է Զովունու երաժշտական դպրոցը

Հիմնանորոգվել և վերաբացվել է Զովունու երաժշտական դպրոցը 31.10.2018

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկա էր Զովունու երաժշտական դպրոցի բացմանը, որի կապակցությամբ դպրոցի աշակերտները հանդես եկան երաժշտական մի քանի կատարումներով: Մարզպետն իր շնորհավորական խոսքում առանձնահատուկ ընդգծեց յուրաքանչյուր համայնքում արտադպրոցական կրթական և մշակութային հաստատությունների արդյունավետ աշխատանքի կարևորությունը: «Այսօրվա այս քայլը ևս մեկ նշաձողով բարձրացնում է համայնքի կայուն զարգացման մակարդակը, և այն մեր բնակիչներին՝ մեր սիրելի փոքրիկներին արժանապատիվ...

Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրի քննարկում Կոտայքի մարզպետարանում

Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրի քննարկում Կոտայքի մարզպետարանում 31.10.2018

Կոտայքի մարզպետարանում ՀՀ Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրի տեղեկատվական քննարկմանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Ա.Սարգսյանը, մարզի տարածքային զինկոմիսարիատների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ և զինղեկներ:   Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևորեց Ազգային բանակի դերը՝ նշելով, որ եթե պետական քաղաքականության մեջ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 15:51:47