Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առինջ համայնքում կառուցվել և վերանորոգվել են ճանապարհներ

25.12.2018

ՀՀ Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն երկու ծրագրերով Կոտայքի մարզի Առինջ համայնքում իրականացվել են ճանապարհների կառուցման և նորոգման աշխատանքներ:
 Սուբվենցիոն առաջին ծրագրով կատարվել է Առինջի ներհամայնքային երեք՝ 6-րդ, Ստեփանոս Առինջեցու և Մնացականյան փողոցների ճանապարհահատվածների կառուցում (ասֆալտապատում):
 Ճանապարհի այդ հատվածները երկար տարիներ չափազանց անմխիթար վիճակում են եղել՝ նույնիսկ անանցանելի ու մեծ խնդիրներ առաջացրել հատկապես դպրոց հաճախող աշակերտների համար:
 Կառավարության հուլիսի 26-ի N 920-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը 39.499.800 դրամ է, որից 15.799.900 դրամը (40%) պետական բյուջեի հատկացումն է, 23. 699.900 դրամը (60%)՝ համայնքի համաֆինանսավորման չափը:
 N 920-Ն որոշմամբ հաստատված, շուրջ 13.191.336 դրամ արժողությամբ մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Առինջում կատարվել է համայնքի խիտ բնակեցված փողոցներից մեկի՝ մշակույթի տան հարակից ճանապարհահատվածի կառուցում և համայնքի մյուս վնասված ճանապարհների վերանորոգում և վերականգնում:
 Այս ծրագրում պետական բյուջեի մասնաբաժինը կազմել է 5.276.500 դրամ (40%), համայնքի համաֆինանսավորման չափը 7.914.800 (60%)՝ դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32