Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«1 պատուհանի» սկզբունքի ներդրման արդյունքում Քասախ համայնքի բնակիչները կսպասարկվեն մեկ վայրից

21.12.2018

Կոտայքի մարզի Քասախի համայնքապետարանի վարչական շենքում Կառավարության 2018թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվել է «1 պատուհանի» սկզբունքի ներդրման, խորհրդակցական դահլիճի վերանորոգման և կահավորման ծրագիր:
 Արդյունքում, կատարվել են խարհրդակցական դահլիճի ներքին հարդարման աշխատանքներ, ձեռք են բերվել տեխնիկա, սարքավորումներ՝ այդ թվում՝ թարգմանչական, որոնք հնարավարություն են ընձեռել ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումներ իրականացնել, միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ կազմակերպել և տեղեկատվությունը հասանելի դարձնել համայնքի բնակիչներին:
«1 պատուհանի» սկզբունքի ներդրումն էլ համայնքի բնակիչներին ազատել է ավելորդ տեղաշարժերից ու քաշքշուքներից, այսինքն՝ բնակիչն այսուհետ հնարավորութուն է ստացել սպասարկվելու ընդամենը մեկ վայրից:
ՀՀ Կառավարության՝ հուլիսի 26-ի N 920-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը 12.225.000 դրամ է, որից 3.400.500 դրամը (27,8 %) պետական բյուջեի ֆինանսավորումն է, 8.824.500 դրամը (72.02%) համայնքի համաֆինանսավորման չափն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:09:53