Նորություններ
Լրահոս
2018 թվականի նոյեմբերի 1-30-ը Կոտայքի մարզի 7 համայնքների 13 բնակավայրերում կատարվել են ուսումնասիրություններ՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վրա իրականացվող շինարարական աշխատանքների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ուսումնասիրելու նպատակով: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են եղել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մի շարք...

Նոր Երզնկայի ներհամայնքային ճանապարհներից մեկն ամբողջությամբ ասֆալտապատվել է 20.12.2018
Կառավարության 2018թ-ի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի 3-րդ փողոցի 1300քմ ճանապարհահատված ամբողջությամբ ասֆալտապատվել է: Փողոցի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով ճանապարհի այդ հատվածի քայքայված և անգամ անանցանելի վիճակը: Կառավարության N 1127-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 7.699. 200 դրամ, որից 3.080.200 դրամը (40%) պետական բյուջեի հատկացումն է, 4.619.000 դրամը ( 60%)՝ համայնքի համաֆինանսավորման չափն է: Նոր...

Իրազեկում Հրազդանի համայնքապետարանից 20.12.2018
Հրազդանի համայնքապետարանը հրազդանցիներին հրավիրում է դեկտեմբերի 21-ին` ժամը 19:00-ին, Սահմանադրության հրապարակում միացնելու համայնքի գլխավոր տոնածառի լույսերը:

Ամանորին նվիրված մանկական ներկայացումներ. իրազեկում է Աբովյանի համայնքապետարանը 20.12.2018
Աբովյանի դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 17-ից մեկնարկել է Ամանորին նվիրված մանկական՝ «Լապլիդոյի բնակիչները» ներկայացումը: Աբովյան համայնքի` մանկապարտեզ հաճախող բալիկների այցելությունը հոգացել է Աբովյանի համայնքապետարանը:

Ջրաբերի միջնակարգ դպրոցի աշակերտները ևս կօգտվեն «Տաք սնունդ» ծրագրից 20.12.2018
Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր բնակավայրի միջնակարգ դպրոցում դեկտեմբերի 17-ին մեկնարկեց «Դպրոցական տաք սնունդ» ծրագիրը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից կօգտվեն դպրոցի 1-4-րդ դասարանների թվով 18 աշակերտներ: Դպրոցի հարակից շինությունը վերանորոգվել է, կահավորվել և ծառայում է որպես «Տաք սննդի» սենյակ. խոհանոցն ապահովված է նոր գույքով և սպասքով:

Համայնքային հողատարածքը մասնավորին է հատկացվել առերևույթ կեղծված արձանագրությամբ 19.12.2018
Քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» կոչվող քանդակը, որը գտնվում է Երևան-Սևան միջպետական ճանապարհին կից՝ Բյուրեղավան համայնքին պատկանող հողատարածքում, տեղափոխվել է հատուկ պահպանության տարածք՝ վերականգնելու և նորից տեղադրելու նպատակով: Արձանի տարածքը, սակայն, արդեն տևական ժամանակ պատկանում է քաղաքացու, ով 2006 թվականից մինչ օրս աճուրդային վաճառքի պայմանագրի համաձայն՝ «հողատարածքի» հետ կապված շահագործման և քաղաքաշինական բնույթի պարտավորությունները չի...


