Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզից ՊՆ՝ այլընտրանքային «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով ծառայության անցնելու 25 հայտ է ներկայացվել

09.01.2019

2019 թվականի ձմեռային զորակոչին Կոտայքի մարզից 5 նորակոչիկներ կմեկնեն ծառայության ՊՆ կողմից իրականացվող «Ես եմ» ծրագրով: Այս ծրագրով 18 զինծառայողներ ամառային զորակոչին արդեն մեկնել են ՀՀ և ԱՀ ԶՈՒ:
 «Պատիվ ունեմ» ծրագրով մարզի 20 հայտատուների հետ արդեն կնքվել են պայմանագրեր: Այս պահին նշված տարբերակներով զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած հայտատուների հետ նախապատրաստական աշխատանքներ են տարվում:
 «Ես եմ» ծրագրով ծառայության անցնելու որոշում կայացրած այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայել  մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս: Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում: Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում` 1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր), 2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր), 3. ուսման վարձի փոխհատուցում: Երեք նպատակային կետերն էլ միտված են ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18