Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հանրային լսումների հրավեր Բյուրեղավանի համայնքապետարանից

Հանրային լսումների հրավեր Բյուրեղավանի համայնքապետարանից 03.12.2018

Բյուրեղավանի համայնքապետարանը  շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական բոլոր անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքի բոլոր բնակավայրերում 2018 թվականի նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 3-ը կազմակերպվող Բյուրեղավան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2019 թվականի...

Գառնիում ներհամայնքային ճանապարհներ են  վերանորոգվում

Գառնիում ներհամայնքային ճանապարհներ են վերանորոգվում 03.12.2018

Գառնիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքում շարունակվում են փողոցների վերանորոգման և բարեկարգման աշխատանքները:  Համայնքի մի շարք փողոցներում իրականացվեցին ասֆալտբետոնե ծածկույթով փոսալցման աշխատանքներ:  Համայնքապետարանը հայտնում է, որ բարեկարգման աշխատանքները կրելու են մշտական բնույթ  

Նոր Գեղիի համայնքապետարանն արտոնություններ կսահմանի հարկ վճարողների համար

Նոր Գեղիի համայնքապետարանն արտոնություններ կսահմանի հարկ վճարողների համար 29.11.2018

 Նոր Գեղիի համայնքապետարանը տեղեկացնում է հարկատուներին, որ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և ավագանու որոշմամբ մինչև 2018թվականի դեկտեմբերի 20-ը գույքահարկը, հողի հարկը և տույժերի մնացած մասը վճարելու պարագայում կսահմանվեն արտոնություններ ֆիզիկական անձանց տույժերի 50% -ի չափով: 

Ամենաբարձր արդյունավետություն դրսևորած դպրոցների շարքում Կոտայքի մարզը կրկին լավագույնն է

Ամենաբարձր արդյունավետություն դրսևորած դպրոցների շարքում Կոտայքի մարզը կրկին լավագույնն է 27.11.2018

Նոյեմբերի 26-ին Dasaran կրթական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և Dasaran կրթական ծրագրի համատեղ իրականացրած «Նոր սերնդի դպրոց 2017-2018» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:  Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Արցախի 1.484 դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և այլ հյուրեր:...

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում նոյեմբերի 23-ին

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում նոյեմբերի 23-ին 23.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 11:00-22։00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի եւ Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:  Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ...

Նոյեմբերի 23-ին մարզպետն անակնկալ այցելել է մի քանի բուժհիմնարկներ

Նոյեմբերի 23-ին մարզպետն անակնկալ այցելել է մի քանի բուժհիմնարկներ 23.11.2018

Նախապես պլանավորված այցերի ընթացքում բարդ է հասկանալ՝ արդյոք տվյալ հաստատությունը մի՞շտ է պահպանում աշխատանքային կարգուկանոնը, թե՞ ոչ: Իրավիճակը հստակ գնահատելու համար Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի անակնկալ այցերը մարզպետարանի ենթակայության կառույցներ շարունակական են. Նոյեմբերի 23-ին «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում էր:  Մարզպետը տնօրեն Նորայր Միքայելյանի հետ խոսել է ծննդատան ծախսերի օպտիմալացման, որակի բարելավման, տարածքի բարեկարգման, նրա առաջարկով՝ նաև որոշ վճարովի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-22 15:51:47