Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանում պաշտոնապես բացվեց Փաստաբանների Պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի Հրազդանի նստավայրը

27.02.2019

Կոտայքի մարզպետարանում այսօր պաշտոնապես բացվեց Փաստաբանների Պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ:

Սա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և ՀՀ Փաստաբանների Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի միջև կնքված հուշագրի տրամաբանական շարունակությունն էր, և հենց նրանք էլ իրականացրեցին բացման հանդիսավոր արարողությունը:

Հանրային պաշտպանի գրասենյակի Հրազդանի նստավայրի բացմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, մարզպետարանի վարչությունների ղեկավարներ, Փաստաբանների Պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը, Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, փաստաբանների Կոտայքի մարզային համակարգող Աստղիկ Ղազարյանը, հանրային պաշտպաններ, փաստաբաններ:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ հանրային պաշտպանի գրասենյակի բացումը հատկապես մարզպետարանի շենքում խիստ անհրաժեշտ էր և օրակարգային.

«Լիահույս եմ, որ արդարացված է հանրային գրասենյակի բացումը, որովհետև վերջին տասնամյակներում բազմաթիվ կուտակված խնդիրներ կան, որոնց լուծման ճանապարհին քաղաքացիներն իրավաբանական խորհրդատվության կարիք են զգում: Շատ կարևոր է, որ քաղաքացին հանրային պաշտպանի գրասենյակ մտնելով՝ իրեն պաշտպանված զգա, իսկ ընդունելությունների օրերին հատկապես իրավաբանական խնդիրներով դիմող քաղաքացիներին անհրաժեշտ խորհրդատվությունն արդեն կտրամադրվի տեղում»,-նշեց Ռոմանոս Պետրոսյանը:

Փաստաբանական Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ հանրային գրասենյակի յուրաքանչյուր պաշտպան և փաստաբան մեծ պատասխանատվությամբ պիտի վերաբերի գործին, որովհետև հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների մեծամասնությունը սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ են ու պետք է այնպես անել, որ քաղաքացին ներս մտնելով պաշտպանի գրասենյակ՝ իրեն իսկապես պաշտպանված զգա:

Փաստաբանների Պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի Հրազդանի նստավայրում նախատեսված է երկու հանրային պաշտպանի գործունեություն՝ քաղաքացիական և քրեական գործերով:

Վաղը՝ փետրվարի 28-ին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելության օրը, Հանրային պաշտպանի գրասենյակում Փաստաբանների Պալատի և փաստաբանների դպրոցի նախաձեռնությամբ կաշխատեն 8 փաստաբաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57