Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզի երեք դպրոցներ կներառվեն սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում 14.12.2018
Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 2 հիմնական, Աբովյանի թիվ 2 հիմնական և Կամարիսի միջնակարգ դպրոցները կներառվեն Կառավարության՝ Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրում: Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում քննարկվեց ծրագիրը հաստատելու մասին N 797-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, որի արդյունքում այս 3 դպրոցները միացան ծրագրին: Աշխատանքային խմբի կողմից ՀՀ բոլոր մարզերում...

Տակտիկական վարժանք և գույք-սարքավորումների ցուցադրություն Կոտայքի մարզպետարանի բակում 07.12.2018
Հիմք ընդունելով Արտակարգ Իրավիճակների նախարարության գրությունը և ի կատարումն Տարածքային կառավարման և զարգացման նախարարի՝ 2018թվականի նոյեմբերի 23-ի N 03/15.1/9272-18 հանձնարարականը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարականով Կոտայքի մարզային փրկարարական ծառայության կողմից մարզի բոլոր քաղաքային համայնքների ուսումնական հաստատություններում դեկտեմբերի 6-ին դասախոսություններ, սեմինարներ անցկացվեցին հնարավոր երկրաշարժերի պարագայում ճիշտ գործողություններ իրականացնելու հետ կապված, իսկ...

Կոտայքի մարզում ծնվել է 138 երեխա 06.12.2018
ՀՀ Կոտայքի մարզում 2018թ-ի նոյեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 138 ծնունդ՝ 68 տղա և 70 աղջիկ, որից 13-ը Չարենցավանի, 9-ը՝ Նաիրիի, 56-ը՝ Աբովյանի, 58-ը՝ Հրազդանի, 1-ը՝ Գառնիի, 1-ը՝ Երևանի ծննդատներում:

Հանրային քննարկում Գետամեջ համայնքում 06.12.2018
Կոտայքի մարզի Գետամեջի համայնքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11-ին տեղի կունենա հանրային քննարկում: Օրակարգում Գետամեջ համայնքի 1-ին փողոցի 6-րդ փակուղու 6-րդ հողամաս հասցեում պահեստային մասի կառուցման շինարարական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հարցն է:

Իրազեկում Հրազդանի համայնքապետարանից 04.12.2018
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է համայնքի բնակիչներին, որ «ՀԷՑ» ՓԲԸ կողմից շենքերի վնասված մալուխները նորերով են փոխարինվել, որի հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում փոսեր ու քանդված մայթեր են առաջացել: «ՀԷՑ»-ի աշխատանքներն ավարտված են: Հաջորդիվ ընկերությունն իրականացրել է ասֆալտապատում թիվ 13 դպրոցի տարածքում: Ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն` պայմանավորված եղանակային բարենպաստ պայմանների հետ:

Հանրային լսումների հրավեր Բյուրեղավանի համայնքապետարանից 03.12.2018
Բյուրեղավանի համայնքապետարանը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական բոլոր անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքի բոլոր բնակավայրերում 2018 թվականի նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 3-ը կազմակերպվող Բյուրեղավան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2019 թվականի...