Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզում ծնվել է 158 երեխա 07.02.2019
2019 թվականի հունվարի 1-30-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզում գրանցվել է 157 ծնունդ՝ 87 տղա և 71 աղջիկ (1զույգ): Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների. • Չարենցավանի ծննդատուն՝ 12 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 14 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 69 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 62 ծնունդ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Կոտայքի մարզում 06.02.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար Կոտայքի մարզում այսօր ժամը 10.00-ից մասնակի դադարեցված են Աբովյան քաղաքի «Էլար» թաղամասի, Կամարիս և Առինջ գյուղերի էլեկտրամատակարարումը, որը կշարունակվի մինչև ժամը 14.00-ը: Ժամը 11։00-12։00-ը կհոսանքազրկվեն Աբովյան քաղաքի զինկոմիսարիատը, գործկոմի շենքը, Վարչական դատարանի շենքը,...

Բալահովիտում լուծվել է համայնքի բնակիչներին մոտ 1 տասնամյակ անհանգստացնող խնդիրը 06.02.2019
Ամիսներ առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ Բալահովիտ համայնք կատարած այցի ժամանակ հարց էր բարձրացվել զորամասին կից գտնվող բազմաբնակարան և բնակելի տների տիրապետողների կողմից իրավունքի պետական գրանցման մասով: Դեռևս 2011թվականին Կոտայքի նախկին մարզպետին ուղղված գրությամբ ՊՆ պատկանող հատուկ նշանակության հողատարածքի նշանակությունը փոփոխելու և այն համայնքին՝ որպես համայնքային սեփականություն հանձնելու առաջարկ էր արվել, բայց խնդիրն այդպես էլ չլուծված էր մնացել: Նշված տարածքում առկա են...

Մարզում գյուղատնտեսական տարվա նախապատրաստական աշխատանքներն սկսել են. Մհեր Եղիազարյան 06.02.2019
Գյուղատնտեսական տարվա մեկնարկի, գարնանացանի նախապատրաստական աշխատանքների, պարարտանյութի, սերմացուի տրամադրման կարգի և հանրությանը հետաքրքրող գյուղատնտեսական տարբեր հարցերի մասին զրուցել ենք Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանի հետ: -Պարոն Եղիազարյան, գյուղատնտեսական տարին ինչպե՞ս եք սկսել: Ի՞նչ քայլեր և միջոցառումներ են իրականացվում այս ուղղությամբ: -Անասնագլխաքանակի հաշվառման աշխատանքները գրեթե ավարտել ենք: Հիմա սպասում ենք...

2018 թվականի ընթացքում ֆինանսական աջակցություն է տրամադրվել ավելի քան 1100 ընտանիքի 05.02.2019
2018 թվականի ընթացքում սոցիալական աջակցության նպատակով Կոտայքի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված 30 000 000 դրամի չափով ֆինանսական աջակցություն է տրամադրվել մարզի մի շարք ընտանիքների:Աջակցությունը տրամադրվել է՝ հաշվի առնելով այդ ընտանիքների դիմումները՝ կարիքավորության աստիճանը: Տրամադրված ֆինանսական աջակցության հիմքում մարզպետի համապատասխան որոշումներն են: Ըստ այդմ, • Ապրիլյան պատերազմի ընթացքում...

Եղանակը Կոտայքի մարզում 05.02.2019
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ից 8-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Փետրվարի 5-ից 9-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8մ/վրկ։ Կոտայքի մարզում փետրվարի 5-ի գիշերը սպասվում է 8-13 աստիճան ցուրտ, փետրվարի 6-ի ցերեկը՝ 2-5 աստիճան տաքություն:


