Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Ակունք խոշորացված համայնքում էր 18.03.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ակունք խոշորացված համայնքում էր. այն իր մեջ ներառում է 8 բնակավայրեր (այդ թվում մարզկենտրոնից ամենամեծ հեռավորության վրա գտնվող բարձր-լեռնային համայնքներ)՝ Նոր Գյուղ, Կոտայք, Ակունք, Զառ, Սևաբերդ, Զովաշեն, Հատիս, Կապուտան։ Համայնքի ղեկավարի և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձել է մարզային և համայնքային նշանակության մի շարք կարևորագույն հարցերի: Նա...

Կոտայքի մարզում համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են 15.03.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարտի 23-ին կանցկացվի համապետական մաքրության օր: Կոտայքի մարզում համապետական շաբաթօրյակը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ մարզպետարանում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան: Այս պահին Կոտայքի մարզի համայնքներում համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի...

Իրազեկում Նոր Գեղիի համայնքապետարանից 15.03.2019
Նոր Գեղիի համայնքապետարանը, նպատակ ունենալով խթանել փոքր բիզնեսի, ինչպես նաև նոր նախաձեռնվող ձեռնարկության /start up/ զարգացմանը համայնքում, հրավիրում է համագործակցության բոլոր հետաքրքրված անձանց, ովքեր ունեն բիզնես ծրագրեր (զարդերի պատրաստում, ազգային սննդի վաճառք, թխվածքների պատրաստում, երեխաների կողմից պատրաստված իրերի վաճառք, նորագույն գյուղատնտեսության զարգացմանը միտված փոքր ծրագրեր և այլն), ինչպես նաև հետաքրքիր գաղափարներ համայնքի զարգացման վերաբերյալ, որոնք կարող են իրականություն...

Բոլոր հարկատեսակների գծով մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականի զգալի աճ է արձանագրվել 14.03.2019
Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը բոլոր հարկատեսակների գծով 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին կատարվել է 136,8%-ով: Նախատեսված 449,586.8 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 615,091.4 հազար դրամ: Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշների հետ (102,3%, կամ 479,290.5 հազար դրամ)՝ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը (բոլոր հարկատեսակները միասին) տոկոսային հարաբերակցությամբ աճել է: Սեփական եկամուտների...

Կառավարությունը անասնապահության ոլորտի զարգացմանը նպաստող որոշում ընդունեց 14.03.2019
Անասնապահության զարգացումը խթանելու նպատակով կառավարության մարտի 14-ի նիստում ընդունվեց որոշում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին նվիրաբերել 22 մլն 587 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային...

Իրազեկում է Ակունքի համայնքապետարանը 14.03.2019
Ակունքի համայնքապետարանը տեղեկացնում է, որ սկսվել են միջհամայնքային ճանապարհների և բնակավայրերի կենտրոնական փողոցների աղբահանման ու սանիտարական մաքրման աշխատանքները: Միաժամանակ հայտնում է, որ այս պահին կատարվում է համայնքի հողային հաշվեկշռում առկա պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի վարձակալության պայմանագրերի կնքում նոր սակագներով:


