Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետն աշխատանքային այցով Գեղադիր, Հացավան, Գառնի համայնքներում էր

04.04.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևոր է համարում անմիջական այցերի միջոցով ուսումնասիրել մարզի համայնքներում առկա խնդիրները և քննարկել դրանց արդյունավետ լուծման տարբերակները:

Մարզպետն ապրիլի 3-ին հերթական այցով Գեղադիր, Հացավան, Գառնի համայնքներում էր:

Գեղադիրում Ռոմանոս Պետրոսյանն այցելել է համայնքի մանկապարտեզ, որը երկար տարիներ չի գործել: Նպատակը տեղում ծանոթանալն էր մանկապարտեզի պայմաններին և հնարավորություններին:

Վերջին տարիներին առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրերով մանկապարտեզը կապիտալ վերանորոգվել էր, իսկ 2018 թվականի նոյեմբեր ամսին Տարածքային Զարգացման Հիմնադրամի և մասնավոր ներդրողի կողմից ձեռք է բերվել գույքը, ինչը թույլ կտա մայիսի 1-ից սկսել մանկապարտեզի գործունեությունը: Գործելու է երկու խմբով՝ նախատեսված շուրջ 60 սանի համար:

Հաջորդ կանգառը Հացավան համայնքում էր: Այստեղ մարզպետը այցելել է չգործող մշակույթի տուն, որի հիմնանորոգման համար մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության արդյունքում ծրագրային հայտ է ներկայացվել 2019 թվականի սուբվենցիաների միջոցով ֆինանսավորվելու նպատակով:

Գառնի համայնք կատարած այցի ընթացքում էլ մարզպետը ծանոթացել է ապրիլի 15-ից մեկնարկող ներհամայնքային խմելու ջրագծերի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքներին ու ընդգրկման ծավալներին: Ծրագրի արդյունքում ամբողջովին արդիականացվելու է խմելու ջրի ներքին ցանցը (17 կմ):

Գառնի համայնքում աշխատանքներն իրականացվում են առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների՝ 2018 թվականին հաստատված ծրագրով. շահած ծրագրի արժեքը 150 000 000 դրամ է, որից 100 000 000 դրամը՝ պետական բյուջեի, 50 000 000 դրամը համայնքի ֆինանսավորման արդյունքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:21:21