Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աշխատանքային խորհրդակցություն Գառնիի համայնքապետարանում

04.04.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ապրիլի 3-ին մարզի մի քանի համայնքներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում խորհրդակցություն է անցկացրել Գառնիի համայնքապետարանում Ողջաբերդ, Գեղարդ, Գառնի, Գողթ, Գեղադիր և Հացավան համայնքների դեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են ՏԻՄ օրենքով նախատեսված համայնքի ղեկավարի պարտադիր և կամավոր խնդիրները՝ ընդգծելով հատկապես պարտադիր խնդիրների պատշաճ լուծումը որպես համայնքի ղեկավարի աշխատանքի առաջնահերթություն:

Մարզպետը ծանոթացել է 2018 թվականի ընթացքում  հաստատված սուբվենցիոն և առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների ընթացքին և անդրադարձել նաև 2019 թվականին կառավարություն ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտերին:

Մարզի համայնքներն ուշադրության կենտրոնում են: Համայնքների ղեկավարների հետ ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության անհրաժեշտությունը՝ միտված համայնքների զարգացմանն ու կյանքի որակի փոփոխությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:21:21