Նորություններ
Լրահոս

Բոլոր հարկատեսակների գծով մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականի զգալի աճ է արձանագրվել 14.03.2019
Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը բոլոր հարկատեսակների գծով 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին կատարվել է 136,8%-ով: Նախատեսված 449,586.8 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 615,091.4 հազար դրամ: Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշների հետ (102,3%, կամ 479,290.5 հազար դրամ)՝ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը (բոլոր հարկատեսակները միասին) տոկոսային հարաբերակցությամբ աճել է: Սեփական եկամուտների...

Կառավարությունը անասնապահության ոլորտի զարգացմանը նպաստող որոշում ընդունեց 14.03.2019
Անասնապահության զարգացումը խթանելու նպատակով կառավարության մարտի 14-ի նիստում ընդունվեց որոշում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին նվիրաբերել 22 մլն 587 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային...

Իրազեկում է Ակունքի համայնքապետարանը 14.03.2019
Ակունքի համայնքապետարանը տեղեկացնում է, որ սկսվել են միջհամայնքային ճանապարհների և բնակավայրերի կենտրոնական փողոցների աղբահանման ու սանիտարական մաքրման աշխատանքները: Միաժամանակ հայտնում է, որ այս պահին կատարվում է համայնքի հողային հաշվեկշռում առկա պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի վարձակալության պայմանագրերի կնքում նոր սակագներով:

Գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ. իրազեկում է Վերին Պտղնիի համայնքապետարանը 13.03.2019
Վերին Պտղնիի համայնքապետարանը բնակիչներին հորդորում է գարնանային գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքում նրանց կողմից իրականացվող հողամասերի չոր խոտածածկերի հրկիզման արդյունքում հնարավոր հրդեհների բռնկումներից խուսափելու համար պահպանել զգուշություն՝ զերծ մնալով նաև հարևան այգիներին ու շինություններին վնաս պատճառելուց:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է հանրային քննարկման 13.03.2019
Շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ քննարկման կներկայացվի «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը»: Նախարարության համար սկզբունքային է առանցքային, կարևոր նախաձեռնությունների, ծրագրերի և փաստաթղթերի հանրային քննարկումը՝ անգամ նախագծման փուլում: Սա նման ձևաչափով անցկացվող հանդիպումներից առաջինն է լինելու: Նախարարությունը հրավիրում է մտահոգ բոլոր...

Բյուրեղավանի համայնքապետարանը հրավիրում է հանրային լսումների 13.03.2019
Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում 2019 թվականի մարտի 12-ից մինչև մարտի 29-ը ներառյալ կազմակերպվող «Կապելո Բիանկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղի 07-055-0212-0091 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը արդյունաբերության,...