Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը պատվոգրեր է հանձնել ոստիկանության մի շարք ծառայողների

16.04.2019

Ապրիլի 16-ին Հայաստանում նշում են Ոստիկանության օրը:

Մասնագիտական տոնի առթիվ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողների:

Շնորհավորելով ոստիկանության բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ և առանձնահատուկ ընդգծելով վերջիններիս դերը պետության կայացման, ամրապնդման այս փուլում՝ մարզպետը կարևորել է ոստիկանների ծառայողական պարտքի գիտակցումը պետության, պետականության հանդեպ.

«Ուզում եմ իմանաք, որ Կոտայքի մարզում առանց կաշկանդումների, զսպումների, կանխակալ մոտեցումների օրենքով սահմանված ձեր լիազորություններն իրացնելիս ունեք քաղաքական իշխանության լիարժեք և անվերապահ աջակցությունը: Եթե օրենքի գերակայություն ենք հաստատում միասին, ուրեմն ՕՐԵՆՔԸ վեր է ամեն ինչից:

Ձեր կատարած աշխատանքի հանդեպ հանրության վստահությունը ի պատիվ ձեզ, ձեր ընկերների և մարզային ոստիկանապետի, վերջին 8-10 ամիսների ընթացքում զգալիորեն աճել է: Ինքս էլ որպես կառավարության ներկայացուցիչ մարզում՝ մշտապես զգում եմ ձեր գործուն աջակցությունը, դերակատարումը մարզի համայնքներում մեր լիազորություններն իրացնելիս:

Միայն այն, որ ձեր ուսերին ուսադիրներ եք կրում, իսկ համազգեստի վրա առկա է եռագույնն ու զինանշանը, արդեն իսկ պարտավորեցնում են պետականություն կրելու ձեր մեջ:

Անկախ մեր կարգավիճակներից ու կատարած աշխատանքից՝ մենք պետականության կրողներն ենք ու մեր և ձեր բոլոր գործողությունները միտված են կայացնելու Հայաստանի Հանրապետությունը:

Կարևոր է, որ ծառայության վայրում մշտապես լինեք շիտակ, զգոն, ձեր գործում առաջնորդվեք Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու շահով»,-ասել է Ռոմանոս Պետրոսյանը:

Հանդիպման ավարտին մարզպետը Ոստիկանության օրվա կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ունեցած նշանակալի հաջողությունների համար ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ենթակա բաժինների 8 ծառայողների հանձնել է պատվոգրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-17 16:53:23